Առաքման եղանակները

Մենք երաշխավորում ենք բարձրորակ սպասարկում` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:

Այդ նպատակով մեր ընկերությունն իրականացնում է Ձեր սիրելի ապրանքատեսականու մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով: Դուք ընտրում եք նախընտրած ապրանքատեսականին, նշում հասցեն, ուր պետք է առաքվեն դրանք և հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ կտեղեկացնենք պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եքԿիվի կիդս-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ`

  • յուրաքանչյուր պատվեր գրանցելիս չլրացնել Ձեր տվյալները պատվերը տալուց առաջ
  • տեսնել նախկինում պատվիրված ապրանքները

Բացի այդ, գրանցվելով մեր կայքում` Դուք հնարավորություն եք ստանում հետևել մեր նորություններին և զեղչերին Ձեր էլ. փոստի միջոցով:

Առաքման եղանակներն ու ժամկետները

Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

  • Առաքում Երևանում 1-2 աշխ. օրվա ընթացքում անվճար
  • 10000 դրամից պակաս առևտրի դեպքում առաքման արժեքը՝ 1000 դրամ:
  • Առաքում մարզեր եւ Արցախ՝ փոստով՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում

Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը 10:00-20:00-ը, բացի կիրակի օրերից: Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին:

Առաքման գնային քաղաքականությունը

  • Երեւանում 1-2 օրվա ընթացքում իրականացվող առաքումը կատարվում է անվճար ։ Առաքումը գործում է 10000 դրամ և ավել գնումների դեպքում: 10000 դրամից պակաս առևտրի դեպքում առաքման արժեքը՝ 1000 դրամ:
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում դեպի Հայաստանի մարզեր եւ Արցախ փոստով իրականացվող առաքումն արժե 1500 դրամ։

 

Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով Ձեզ դուր չի գալիս և Դուք ցանկանում եք վերադարձնել այն, ապա այդ դեպքում պարզապես անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված նվերների գումարի չափից:

Առաքման պայմանները

Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար խնդրում ենք ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

Հնարավոր են դեպքեր, երբ Դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք ևս ցանկանում էիք պատվիրել: Այդ դեպքում Դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր կամ կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով և խնդրել օպերատորին ավելացնել անհրաժեշտ ապրանքը Ձեր պատվերին: 055507071